Ընկղմվեք Էնիգմայի, Էնիայի և ժամանակակից նեոդասական երաժշտության հմայիչ աշխարհ, որը ձեզ համար կբացահայտի Mystery Ensemble-ը։ Խորհրդավորությամբ և հույզերով լի այս արտասովոր համերգային ծրագրում միավորված են հիպնոսացնող մեղեդիները, կելտական մոտիվներն ու ժամանակակից գործիքային գլուխգործոցները։
Էնիգմայի երաժշտության մեջ միահյուսված են զգացմունքային հնչյունները, էթնիկական տարրերն ու գրավիչ ռիթմերը։ Դրա անվանումը, որը նշանակում է «հանելուկ», ինքնին արտահայտում է այս ստուդիական նախագծի առեղծվածային էությունը։
Էնիայի եթերային մեղեդիների հետ մեկտեղ համերգին կհնչեն Լուդովիկո Էյնաուդիի, Մայքլ Նայմանի և Հանս Ցիմերի զգացմունքային ստեղծագործությունները։
Լարային, ստեղնաշարային և հարվածային գործիքներով ուղեկցվող սոլո ջութակի արտահայտիչ հնչողությունը թույլ կտա նորովի ընկալել ծանոթ ստեղծագործությունները։ Նրբաճաշակ գործիքավորումներն ու երաժշտական վառ հակադրությունները կտեղափոխեն ունկնդրին երևակայության, խորհրդածության և բացահայտումների մի աշխարհ։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտը՝ զուգակցված Mystery Ensemble-ի վիրտուոզ կատարման հետ, ձեզ կպարգևի անմոռանալի երաժշտական երեկո։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
- Enigma – The Landing
- Era – Ameno
- Enya – Only Time
- Enigma – Back to the Rivers Suite
- Ludovico Einaudi – Petricor
- M. Nyman – Songs for Tony
- Enigma – Sadeness
- Enigma – Return to Innocence
- Ludovico Einaudi – Experience
- Hans Zimmer – Now We Are Free
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ