Պատրա՞ստ եք ընկղմվել պատմության ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկի՝ Ջոն Ուիլյամսի հուզիչ աշխարհ։
«Հարրի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակ», «Ինդիանա Ջոնս», «Ջուրասիկ այգի»․ այս երեկո դուք կունկդրեք մաեստրոյի ամենահայտնի սաունդթրեքները հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։
Հզոր էներգիա, տպավորիչ գործիքավորում և հիանալի ծրագիր, և այս ամենը Կամերային երաժշտության տան ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտում։ Երաժշտության կախարդանքի շնորհիվ դուք ասես կհայտնվեք սիրված կինոպատմություններում՝ զգալով ձեզ դրանց հերոսը։
Ջոն Ուիլյամսը արժանացել է 25 «Գրեմմի», 5 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» և անթիվ այլ մրցանակների։ Նա 53 անգամ առաջադրվել է Ամերիկյան Ակադեմիայի մրցանակի համար, դառնալով երկրորդը Ուոլթ Դիսնեյից հետո։
Ուիլյամսը սերտորեն համագործակցել է այնպիսի լեգենդար ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Ալֆրեդ Հիչքոքը, Օլիվեր Սթոունը և Քրիս Քոլամբուսը։
Նրա ստեղծագործությունները շարունակում են հիացնել միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում։
Անսամբլի վիրտուոզ կատարման և համերգասրահի յուրահատուկ մթնոլորտի գերող համադրությունն այս երեկոն կդարձնի իսկապես անմոռանալի։ Շտապեք ձեռք բերել ձե՛ր տոմսերը ամենագեղեցիկ, կախարդական և հանգստաբեր համերգի համար։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
- Star Wars
- Jurassic park
- Schindler’s list
- Harry Potter
- Indiana Jones
- Memoirs of a Geisha
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ