Համերգ Երևան
  • Ֆիլմի երաժշտություն

Հարի Փոթեր։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ

Հարի Փոթեր։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ լուսանկար
ALL DATES
Միջոցառման մասին

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ մուլտիմեդիոն համերգ: Բուն գտա՛վ ձեզ: Դեկտեմբերյան ամենաֆեերիկ իրադարձությունը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել: Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ գրավիչ երաժշտական ​​ճամփորդության: Երեկոյի ընթացքում կհնչի բոլորի կողմից սիրված Հարի Փոթերի մասին ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ։

Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդում գտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշ լեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառակով։

Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականի հունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայց պարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպես կարելի է ունկնդրել մեր համերգներին։ 

Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։

Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:

ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք դեկտեմբերի լավագույն ընտանեկան համերգներից մեկի տոմսերը ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

Ծրագիր +
  • Hedwig’s Theme 
  • Another story 
  • Fireworks 
  • Professor Umbridge 
  • End Titles 
  • Hogwarts March 
  • Harry’s wondrous Word 
  • Dumbledore’s Army 
  • Farewell Aragog 
  • Gilderoy Lockhart 
  • Hogwarts Forever 
  • Hogwarts Hymn 
  • Lily’s Theme 
  • Harry and Hermione 
  • Christmas 
  • Potter Waltz 
  • Snape of Malfoy Manor 
  • Harry in Winter 
  • Double Trouble 
  • Flight of the Order of Phoenix 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Տեղեկություններ կազմակերպչի մասին

Այս միջոցառումը կազմակերպում է Dinastia Distributions FZCO-ն։ Տոմսերը վաճառում է ALMINA ANASTASIIA IE-ն՝ հանդես գալով բացառապես որպես կազմակերպչի բացահայտված գործակալ։ Միջոցառման ողջ պատասխանատվությունը կրում է Dinastia Distributions FZCO-ն, որը լիովին ստանձնում է դրա անցկացման պատասխանատվությունը։ ALMINA ANASTASIIA IE-ն պատասխանատվություն չի կրում միջոցառման անցկացման համար։ Տոմսերի և հաճախորդների սպասարկման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ALMINA ANASTASIIA IE-ին՝ լիազորված տոմսային գործակալին։

19:00
Հարի Փոթեր։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ
from ֏7 000 to ֏13 300
Մեր գործընկերները
  • eventhub