Համերգ Երևան
  • Նեոկլասիկական

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble լուսանկար
ALL DATES
Միջոցառման մասին

Կարևո՛ր է․ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։

Հոկտեմերի 24-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ  կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ 

Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar», «Inception», «Dune»,  «Gladiator»,  «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։ 

Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։

Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։

Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։

Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հոկտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղավետ համերգի տոմսերը։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

Ծրագիր +
  • He’s a pirate
  • Now we are free
  • This land
  • Mermaids
  • Interstellar
  • Madagascar
  • Time
  • Circle of life
  • I see dead people in boats
  • The battle
  • Jack sparrow
  • Chevaliers
  • Can you feel the love tonight
  • Davy Jones 
  • The medallion calls 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Տեղեկություններ կազմակերպչի մասին

Այս միջոցառումը կազմակերպում է Dinastia Distributions FZCO-ն։ Տոմսերը վաճառում է ALMINA ANASTASIIA IE-ն՝ հանդես գալով բացառապես որպես կազմակերպչի բացահայտված գործակալ։ Միջոցառման ողջ պատասխանատվությունը կրում է Dinastia Distributions FZCO-ն, որը լիովին ստանձնում է դրա անցկացման պատասխանատվությունը։ ALMINA ANASTASIIA IE-ն պատասխանատվություն չի կրում միջոցառման անցկացման համար։ Տոմսերի և հաճախորդների սպասարկման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ALMINA ANASTASIIA IE-ին՝ լիազորված տոմսային գործակալին։

19:00
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
from ֏7 000 to ֏13 300
Մեր գործընկերները
  • eventhub