Համերգ Երևան
  • Ֆիլմի երաժշտություն

Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble

Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble լուսանկար
ALL DATES
Միջոցառման մասին

Պատրա՞ստ եք նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին ընկղմվել պատմության ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկի՝ Ջոն Ուիլյամսի հուզիչ աշխարհ։

«Հարրի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակ», «Ինդիանա Ջոնս», «Ջուրասիկ այգի»․ այս երեկո դուք կունկդրեք մաեստրոյի ամենահայտնի սաունդթրեքները հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։ 

Հզոր էներգիա, տպավորիչ գործիքավորում և հիանալի ծրագիր, և այս ամենը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտում։ Երաժշտության կախարդանքի շնորհիվ դուք ասես կհայտնվեք սիրված կինոպատմություններում՝ զգալով ձեզ դրանց հերոսը։

Ավելի քան 70 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում Ջոն Ուիլյամսը արժանացել է 25 «Գրեմմի», 5 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» և անթիվ այլ մրցանակների։ Նա 53 անգամ առաջադրվել է Ամերիկյան Ակադեմիայի մրցանակի համար, դառնալով երկրորդը Ուոլթ Դիսնեյից հետո։

Ուիլյամսը սերտորեն համագործակցել է այնպիսի լեգենդար ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Ալֆրեդ Հիչքոքը, Օլիվեր Սթոունը և Քրիս Քոլամբուսը։ Նա նաև երաժշտություն է գրել 1984, 1988 և 1996 թվականների ամառային, ինչպես նաև 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար։ 2023 թվականի աշնանը կոմպոզիտորին շնորհվել է Միացյալ Թագավորության պատվավոր ասպետի կոչում։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ Ջոն Ուիլյամսն ավելին է արել նվագախմբային երաժշտության հանրաճանաչելիության համար, քան, երևի, ցանկացած մեկը, և նրա ստեղծագործությունները շարունակում են հիացնել միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում։

Անսամբլի վիրտուոզ կատարման և համերգասրահի յուրահատուկ մթնոլորտի գերող համադրությունն այս երեկոն կդարձնի իսկապես անմոռանալի։ Շտապեք ձեռք բերել ձե՛ր տոմսերը նոյեմբերի ամենագեղեցիկ, կախարդական և հանգստաբեր համերգի համար։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

Ծրագիր +
  • Star Wars
  • Jurassic park
  • Schindler’s list
  • Harry Potter
  • Indiana Jones
  • Memoirs of a Geisha

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Տեղեկություններ կազմակերպչի մասին

Այս միջոցառումը կազմակերպում է Dinastia Distributions FZCO-ն։ Տոմսերը վաճառում է ALMINA ANASTASIIA IE-ն՝ հանդես գալով բացառապես որպես կազմակերպչի բացահայտված գործակալ։ Միջոցառման ողջ պատասխանատվությունը կրում է Dinastia Distributions FZCO-ն, որը լիովին ստանձնում է դրա անցկացման պատասխանատվությունը։ ALMINA ANASTASIIA IE-ն պատասխանատվություն չի կրում միջոցառման անցկացման համար։ Տոմսերի և հաճախորդների սպասարկման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ALMINA ANASTASIIA IE-ին՝ լիազորված տոմսային գործակալին։

19:00
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
from ֏7 000 to ֏13 300
Մեր գործընկերները
  • eventhub