Նոյեմբերի 20-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք ձեզ մի յուրահատուկ համերգի, որը տեղի կունենա Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը։ Ընկղմվեք ռոքնռոլի ցնցող մթնոլորտ և վայելեք The Beatles-ի և Queen-ի լեգենդար հիթերը Mystery Ensemble-ի վիրտուոզների կրակոտ կատարմամբ։
Ձեզ սպասում է անմոռանալի աշնանային երեկո՝ լի պոռթկուն հույզերով և դրայվով: Համերգին կհնչեն «Yesterday», «Bohemian Rhapsody», «Hey Jude», «We Will Rock You», «Let It Be» և շատ այլ հայտնի ստեղծագործությունների մեղեդիներ:
Օգտվեք այս անհավանական հնարավորությունից՝ լսելու ձեր սիրելի երաժշտությունը օրիգինալ հնչողությունից գրեթե չտարբերվող ուրույն գործիքավորմամբ: Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը, քանի դեռ առկա են:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
- The Beatles - Yesterday
- Queen – Don’t stop me now
- The Beatles - All you need is Love
- Queen - Somebody to love
- The Beatles - Can’t buy me love
- Queen – I want to break free
- The Beatles - Hey Jude
- Queen - Bohemian Rhapsody
- The Beatles – Imagine
- Queen - love of my life
- The Beatles - Let it be
- Queen - A Kind Of Magic
- The Beatles - Come together
- Queen - The Show Must Go On
- The Beatles - Back in the USSR
- Queen – We will rock you
- The Beatles - Yellow submarine
- Queen - We are the champions
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ