Համերգ Երևան
  • Ֆիլմի երաժշտություն

Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble

Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble լուսանկար
ALL DATES
from ֏6 000 to ֏13 700
Միջոցառման մասին

Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ  երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։  Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:

«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև  «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։

Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի  վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական «Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը» դրամատիկ մյուզիքլի երաժշտական ​​թեմաներից։ 

Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն  փոխվել սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝  էպիկականի։

Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական ​​իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:

Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

Ծրագիր +
  • The Batman Theme 
  • The Joker’s Poem 
  • Corpse Bride 
  • The Addams Family Theme
  • Wednesday Main Titles 
  • Jack’s Lament 
  • Ice Dance 
  • The Piano Duet 
  • Jenny’s Theme 
  • Johanna  
  • Mike Teavee 
  • Descent Into Mystery 
  • Remains Of The Day 
  • Love Theme 
  • Making Christmas 
  • Augustus Loop 
  • Birth Of a Penguin 
  • Proposal (Alice’s Theme)
  • What’s This? 
  • Edward Scissorhands 
  • Beetlejuice 
  • Alice’s Theme

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Տեղեկություններ կազմակերպչի մասին

Այս միջոցառումը կազմակերպում է Dinastia Distributions FZCO-ն։ Տոմսերը վաճառում է ALMINA ANASTASIIA IE-ն՝ հանդես գալով բացառապես որպես կազմակերպչի բացահայտված գործակալ։ Միջոցառման ողջ պատասխանատվությունը կրում է Dinastia Distributions FZCO-ն, որը լիովին ստանձնում է դրա անցկացման պատասխանատվությունը։ ALMINA ANASTASIIA IE-ն պատասխանատվություն չի կրում միջոցառման անցկացման համար։ Տոմսերի և հաճախորդների սպասարկման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ALMINA ANASTASIIA IE-ին՝ լիազորված տոմսային գործակալին։

19:00
Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
from ֏6 000 to ֏13 700
Մեր գործընկերները
  • eventhub