Համերգ Երևան
  • Համաշխարհային հիթեր

Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։

Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։ լուսանկար
ALL DATES
5 317 — 13 292 ֏
Միջոցառման մասին

✨ Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։

15 պաշտամունքային երգ։ Մեկ անմոռանալի ձայն։ Անկրկնելի Ադելը՝ լարայինների, դաշնամուրի և լռության կատարմամբ։ Փետրվարի 14-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։

Ձայն, որը ձևավորեց մի ամբողջ սերունդ: Հնչյուններ, որոնք կոտրում են լռությունը։ Կին, որը փշրված սրտերը վերածեց արվեստի։ Հրավիրում ենք վայելելու Ադելի երաժշտության հուզական ուժն այնպես, ինչպես երբևէ չի հաջողվել՝ Mystery Ensemble-ի գործիքային կատարմամբ։

Ձեզ սպասում է արտակարգ գեղեցիկ համերգ, որտեղ լարայինների բարձրակարգ գործիքավորումները բացահայտում են Ադելի երգերի ճարտարապետությունը․ ցավ, ծանրություն և լուռ ուժ: «Hello» երգի դաշնամուրային առաջին նոտայից մինչև «Lovesong» երգի վերջին ակորդը, յուրաքանչյուր մեղեդի վերածնվում է մեղմ ցոլացող տոնայնությամբ, և պետք չեն խոսքեր յուրաքանչյուր բառը զգալու համար։

Սա պարզապես հարգանքի տուրքի համերգ չէ: Սա մանրակրկիտ մտածված, կլանող փորձառություն է, ֆիլմի սաունդթրեքի, օրագրի և սիրային նամակի միջև գտնվող մի բան։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

Ծրագիր +
  • Skyfall
  • Hello
  • Someone Like You
  • Rolling in the Deep
  • Set Fire to the Rain
  • One and only
  • Love in the Dark
  • All I ask
  • Hometown Glory
  • Don’t you remember
  • When We Were Young
  • Turning tables
  • Lovesong

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


19:00
Կարևո՛ր է։ Ադելը համերգին չի մասնակցում։
5 317 — 13 292 ֏
Մեր գործընկերները
  • eventhub