Հունվարի 30-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի հրաշալի համերգ։ Երեկոյի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։ Հրավիրում ենք վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ «Չորս եղանակները» հանճարեղ շարքը։
Վիվալդիի երաժշտությունը շատ անկաշկանդ է․ այն ունի հարուստ գունապնակ և հնարավորություն է տալիս բացահայտելու երաժշտական ձայնի ողջ ներուժը՝ բարոկկոյի դարաշրջանի համար առաջադիմական ձայնապատկերավորման էֆեկտներ, որոնք նմանակում են շան հաչոցը, կկվի երգը, ամպրոպի որոտը և որսի ժամանակ հնչող կրակոցները։ Մինչ օրս այս մեղեդիները մեծ հետաքրքրություն են առաջացնում ունկնդիրների շրջանում, այդ իսկ պատճառով «Չորս եղանակները» ստեղծագործությունն այդքան հաճախ է կատարվում։
Հզոր էներգետիկա, հիանալի գործիքավորումներ, բացառիկ արտահայտչություն, և այս ամենը խորհրդավոր ու ռոմանտիկ մթնոլորտում Mystery Ensemble-ի կատարմամբ։ Սա մի եզակի համերգ է իր բոլոր դրսևորումներով արվեստի իրական սիրահարների համար։
Մի՛ հապաղեք ձեռք բերել այս ձմռան ամենագեղեցիկ և կախարդական համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
- Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, «Գարուն» (La primavera)
- Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, «Ամառ» (L'estate)
- Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, «Աշուն» (L'autunno)
- Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, «Ձմեռ» (L'inverno)
- Serenade for String Orchestra in E minor Op. 20 Elga
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ