Համերգ Երևան
  • Ֆիլմի երաժշտություն

Ինտերստելար.Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Ինտերստելար.Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble լուսանկար
Միջոցառման մասին

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ  ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:

Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։

Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Այս առանձնահատուկ երաժշտական ​​արկածը հիրավի կդառնա 2025 թվականի նոյեմբեր  ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս աշնան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

Ծրագիր +
  • Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
  • Հանս Ցիմեր — Mountains
  • Հանս Ցիմեր — Detach
  • Հանս Ցիմեր — Coward
  • Հանս Ցիմեր — Day One
  • Հանս Ցիմեր — No time for Caution
  • Հանս Ցիմեր — Message from Home
  • Հանս Ցիմեր — S.T.A.Y.
  • Հանս Ցիմեր — Cornfield Chase

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


19:00
Ինտերստելար.Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
5 430 — 13 574 ֏
Մեր գործընկերները
  • eventhub