Համերգ Երևան
  • Ֆիլմի երաժշտություն

Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ:

Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: լուսանկար
Միջոցառման մասին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը, իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:

Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, 2025 թվականի սեպտեմբեր կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։ 

Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։

— Աշնանային այդ հմայիչ երեկո դուք ձեզ կզգաք ձեզ Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղդիների բնագրային հնչողություն… Հիասքանչ է, այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։

Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:

Բաց մի թողեք սեպտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, հանգստացնող, հմայիչ համերգի տոմսեր ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: 

Ծրագիր +
  • The Fellowship of the Ring 
  • Bag End 
  • The Shire 
  • Farewell, dear Bilbo 
  • Saruman The White 
  • Gollum 
  • The mirror of Galadriel 
  • The Houses of Healing 
  • The Grace of Undomiel
  • May It Be
  • The Road Goes Ever On

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


19:00
Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ:
5 430 — 13 574 ֏
Մեր գործընկերները
  • eventhub