✨ Անչափ գեղեցիկ ամառային պրեմիերա բոլորի կողմից սիրված Կամերային երաժշտության տանը, որը չի կարելի բաց թողնել։
Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցույթների դափնեկիրներ, վիրտուոզ դաշնակահար Տիգրան Բերկելյանը և ջութակահար Անուշ Նիկողոսյանը կներկայացնեն «Հինգ մեղեդի» յուրօրինակ ծրագիրը։ Համերգին կհնչեն Եվգենի Սվետլանովի, Սերգեյ Պրոկոֆևի, Օտտորինո Ռեսպիգիի և Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները։
Այս համերգը եզակի հնարավորություն է վայելելու դասական երաժշտության հմայքն իր ամբողջ բազմազանությամբ՝ սկսած Սվետլանովի և Պրոկոֆևի «Հինգ մեղեդիներ»-ի նրբագեղ գեղեցկությունից մինչև Շումանի խորը և արտահայտիչ «Ֆանտաստիկ պիեսներ»-ը։
Յուրատիպ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
Բաց մի՛ թողեք հունիսի գլխավոր համերգային պրեմիերային ներկա գտնվելու հնարավորությունն ու ձե՛ռք բերեք տոմսերն արդեն այսօր:
- Եվգենի Սվետլանով - 5 մեղեդի
- Սերգեյ Պրոկոֆև - 5 մեղեդի
- Օտտորինո Ռեսպիգի - 5 պիես
- Ռոբերտ Շուման - Fantasiestücke (Ֆանտաստիկ պիեսներ) երկ․73
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ