✨ Հուլիսի 7-ին՝ ժամը 19.00-ին ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը հանգստավետ մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Սուզվե՛ք Ուիթնի Հյուսթոնի հանրահայտ հիթերի կախարդական աշխարհ Երևանի սրտում գտնվող գողտրիկ անկյունում. համերգ, որը չի՛ կարելի բաց թողնել:
Յուրահատուկ երաժշտական սրահի կամարների ներքո, ռոմանտիկ մթնոլորտում ունկնդիրները կվայելեն հանրահայտ երգչուհու լեգենդար և սիրված I will always love you, Queen of the Night, I wanna dance with somebody, Run to you և շատ այլ ստեղծագործություններ: Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի շքեղ երգեհոնը, երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ:
Ուիթնիի փոխարեն «կերգի» սոլո ջութակը․ սա եզակի՛ իրադարձություն է։
Ուիթնի Հյուսթոնը կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է, փոփ, սոուլ և ռիթմ-ընդ- բլյուզ ոճի երգչուհի, պրոդյուսեր և մոդել։ Նա համաշխարհային երաժշտության պատմության հաջողված կոմերցիոն կատարողներից մեկն է։
Ուիթնիի երգերի նոր ընթերցումը վառ զգացողություններ կպարգևի հանդիսատեսին՝ ընկղմելով նրան սոուլ և ռիթմ- ընդ- բլյուզ երաժշտության աշխարհ:
Դարեր ի վեր կատարողները ձգտել են երաժշտական գործիքների հնչողությունն ավելի մոտեցնել մարդկային ձայնին, և Mystery Ensemble-ին հաջողվել է առավելագույնս հասնել այս նմանեցմանը:
Սոուլ (անգլերեն՝ soul- հոգի)․ աֆրոամերիկյան ծագման հանրաճանաչ երաժշտական ժանր, որն առաջացել է Միացյալ Նահանգների հարավային նահանգներում 1950-ական թվականներին՝ ռիթմ-ընդ- բլյուզի հիման վրա։ Սոուլ երաժշտությանը բնորոշ զգացմունքային և սրտառուչ, էքստատիկ, երբեմն հուզավառ, «հոգեկան» վոկալ ոճը փոխանցվել է ջազային, վոկալային իմպրովիզացիայից։
Ռիթմ-ընդ- բլյուզ (անգլերեն rhythm and blues-ից)․ աֆրոամերիկյան երաժշտական ժանր, որը պարունակում է բլյուզի տարրեր։ Այս տերմինը ստեղծվել է՝ նշելու աֆրոամերիկյան կատարողների երաժշտության ժամանակակից, պարային ռիթմի տարրեր պարունակող հանրաճանաչ ուղղությունը:
Հարգանքի տուրք մատուցելու հետաքրքիր ուղղություններ դասական գործիքների միջոցով՝ հարվածային գործիքների և բասերի մասնակցությամբ, այնպե՞ս չէ։
Mystery Ensemble-ի համերգներին կարելի է և պե՛տք է պարել, ձայնակցել, խանդավառվել և հաճույք ստանալ:
Բոցավառող ներկայացում անսովոր ծրագրով, լույսերի փայլ, Mystery Ensemble-ի կատարողների անհավանական կիրք և խարիզմա. համերգ, որն անկասկած կգեղեցկացնի ձեր երեկոն:
ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ:
- Could I have this kiss forever
- I wanna dance with somebody
- My love is your love
- I have a nothing
- Run to you
- I will always love you
- Queen of the Night
- Step by step
- I’m your baby tonight
- Higher love
- How will I know
- It’s not right but it’s okay
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ