✨ Ապրիլի 13-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Տեղափոխվե՛ք հանրաճանաչ ֆիլմաշարերի աշխարհ։ Երևանի ճանաչված նվագախմբերից մեկը՝ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ, անկրկնելի ճամփորդության համաշխարհային կինոյի հիթերի տիեզերքում։
Ծրագիրը ներառում է ցնցող արկածներ․ «Կարիբյան ծովի ծովահենները» և «Գահերի խաղը», ինչպես նաև «Կախարդը 3․ Վայրի որս» հանրահայտ խաղի և Գերալտը Ռիվիայից՝ հրեշների որսորդի մասին կինոնկարներից:
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
Mystery Ensemble նվագախմբի յուրահատուկ գործիքավորման, արտիստիզմի և կրքոտ կատարման շնորհիվ ձեզ կթվա, թե դարձել եք հայտնի կինոնկարների հերոսներից մեկն ու հայտնվել ֆիլմերի տեսարաններում։
Լավագույններից լավագույնը փշաքաղության աստիճան սուր զգացողությունների և ֆենտեզիների սիրահարների համար:
Մենք լիարժեք չէինք ընկալի ֆիլմերն առանց Հանս Ցիմերի, Ռամին Ջավադիի և Սոնյա Բելոուսովայի կողմից գրված սաունդթրեքերի։
Տոմսերը քիչ են, ուստի բաց մի՛ թողեք ամբողջ ընտանիքի համար կինոերաժշտությանը նվիրված սեզոնի լավագույն համերգներից մեկի տոմսեր գնելու հնարավորությունը: Մինչ հանդիպում։
"Կախարդը"․
— Geralt of Rivia
— Toss a coin
— I’m helping the Idiot
— Her sweet Kiss
— They’re Alive
— The Great Cleansing
— Happy childhoods
— The Knight Who Was Taught to Save Dragons
"Գահերի խաղը"․
— Winterfell
— Light of the seven
— The winds of winter
— Game of thrones
"Կարիբյան ծովի ծովահենները"․
— The Medallion calls
— Jack Sparrow
— He’s Pirate
— I see dead people in boats
— Davy Jones
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ