✨ Ապրիլի 6-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մի հրաշալի համերգ: Հրավիրում ենք վայելելու «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը. իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:
Եռերգության երաժշտության համար 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների արժանացած աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս վառ երաժշտական ճանապարհորդությունը 2024 թվականի ապրիլյան կախարդական համերգներից մեկն է, որի տոմսերը շատ արագ են վերջանում։
Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին․
— Գարնանային այդ չքնաղ երեկո դուք ձեզ կզգաք Թոլքիենի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ վեհաշուք դահլիճ, սաունդթրեքի մեղեդիների բնագրային հնչողություն… Հիասքանչ է, այնպես չէ՞:
Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել, հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։
Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:
Բաց մի՛ թողեք ապրիլ ամսվա այս արտասովոր ու գեղեցիկ համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:
- The Fellowship of the Ring
- Bag End
- The Shire
- Farewell, dear Bilbo
- Saruman The White
- Gollum
- The mirror of Galadriel
- The Houses of Healing
- The Grace of Undomiel
- May It Be
- The Road Goes Ever On
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ