Համերգ
  • Դասական

Ձմեռային հեքիաթներ՝ նվագախմբի հետ։ Շչելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble

Ձմեռային հեքիաթներ՝ նվագախմբի հետ։ Շչելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble լուսանկար
Միջոցառման մասին

✨ Հունվարի 26-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։  Ձեզ սպասում է հեքիաթային երեկո՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկու գլուխգործոցների երաժշտության ընկերակցությամբ, համերգ Երևանում, որը չի կարելի բաց թողնել: Աներևակայելի տրամադրություն հաղորդող համերգասրահի կամարների ներքո կհնչի «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկ), «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին» ստեղծագործությունների չքնաղ երաժշտությունը։ Ձմեռային այս երեկո վայելեք կախարդական երաժշտությունը՝ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի գեղեցիկ կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Նվագախմբի չափազանց զգացմունքային կատարման շնորհիվ Չայկովսկու հանրահայտ ստեղծագործությունների ծանոթ կերպարներն ասես կենդանանում են։

Մինչ համերգի սկիզբը հրավիրում ենք շրջել համերգասրահում ու պարուրվել հեքիաթային մթնոլորտով։ Հուսով ենք՝ դա մեծ հաճույք կպարգևի։

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է արդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում ամենամթնոլորտային դահլիճներում։

ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք հունվար ամսվա այս դյութիչ համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:

Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

Ծրագիր +
  • Պ.Ի. Չայկովսկի - «Տարվա եղանակները» (վերամշակում դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար). Ապրիլ, Հունիս, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր
  • Պ.Ի. Չայկովսկի - «Շչելկունչիկ» սյուիտ. Մարտ, Չինական պար, Տրեպակ, Փերի Դրաժեի պար, Ծաղիկների վալս, Պա-դե-դե (լարային քառյակ և դաշնամուր)
  • Պ.Ի. Չայկովսկի - Մանկական ալբոմ․ Քաղցր անուրջ, Նեոպոլիտանական երգ
  • Պ.Ի. Չայկովսկի - Վալս «Քնած գեղեցկուհին» բալետից
  • Պ.Ի. Չայկովսկի - «Կարապի լիճը». տեսարան թիվ 14 (Մոդերատո), տեսարան թիվ 22 Նեապոլիտանական պար
 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Մեր գործընկերները
  • eventhub