Համերգ
  • Համաշխարհային հիթեր

Սոուլի աստղերը․ Թինա Թերներ, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, Ադել։ Mystery Ensemble

Սոուլի աստղերը․ Թինա Թերներ, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, Ադել։ Mystery Ensemble լուսանկար
Միջոցառման մասին

✨ Պրեմիերա Երևանի գողտրիկ անկյունում։ Մարտի 10-ին՝ ժամը 20:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի առանձնահատուկ համերգ։ Անկրկնելի Ուիթնի Հյուսթոնի, Թինա Թերների, Սելին Դիոնի և Ադելի հայտնի հիթերը Երևանում մեծ համբավ վայելող Mystery Ensemble-ի կատարմամբ։

Կանանց միջազգային օրվան նվիրված համերգը մեծագույն երգչուհիների ոգու ու քաջության նշանավորում է, կանանց ուժի ու անկախության վկայությունը: Կատարված յուրաքանչյուր երգ հիթ է և կնոջ ոգու ուժի ու տոկունության պատմություն: Բոլորիս համար մի շատ հատուկ օրվան նվիրված համերգը հիշեցնում է, թե ինչ ազդեցություն են ունեցել ու ինչպիսի ոգեշնչում պարգևել շատերին այս ֆենոմենալ կանայք։ Նրանք պարզապես երգչուհիներ չեն, այլ կանանց անկախության և իրավունքների համար պայքարի խորհրդանիշներն են ամբողջ աշխարհում, որոնք օրինակ են ծառայել ապագա սերունդների համար: Միացե՛ք երաժշտության և կանացիության այս հոգեհույզ տոնին, եկեք միասին նշենք կանանց մեծարման օրն ամբողջ աշխարհում։

Երեկոյի ընթացքում կհնչեն «I will always love you», «My heart will go on», «Skyfall», «Simply the best» և շատ այլ ստեղծագործություններ: Սոուլի թագուհիների ամենասիրված, լեգենդար և հուզիչ գործերը, որոնք ստիպում են սրտերն ավելի ուժգին բաբախել ու փշաքաղության են հասցնում:

Սոուլի աստղերի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների կատարմամբ: Դեռևս երբեք լարային գործիքների հնչողությունն այդքան մոտ չի եղել համաշխարհային լեգենդների զգայական վոկալին։

Յուրահատուկ գործիքավորում, արտիստիզմ, զգացմունքների տարափ, ռոմանտիկ մթնոլորտ քաղաքի սրտում. այս երեկոն դուք միշտ հաճույքով կհիշեք:

Ծրագիր +

Ուիթնի Հյուսթոն
I have a nothing
Run to you
I wanna dance with somebody
I will always love you

Թինա Թերներ
The Best
Goldeneye
Cose Della Vita

Սելին Դիոն
My heart will go on
All by myself
Ashes

Ադել
Skyfall
Hello
Someone like you
Rolling in the deep

 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Մեր գործընկերները
  • eventhub