✨ Մարտի 1-ին՝ ժամը 20.30-ին Երևանի սիրված համերասրահներից մեկում՝ Կամերային երաժշտության տանը անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտում տեղի կունենա մի յուրահատուկ համերգ: Էնիգմայի հայտնի հիպնոսային գլուխգործոցներ, Էնյայի հրեշտակային մեղեդիներ, նեոկլասիկայի հիթեր․ այսպիսին է 2024 թվականի մարտ ամսվա ամենախորհրդավոր համերգը Mystery Ensemble-ի կատարմամբ:
Հավերժական հիթերին նորովի հնչողություն կհաղորդի Մոգական կելտական և նեոդասական երաժշտությունների ներդաշնակ զուգակցումը թույլ կտա վայելել հավերժական հիթերի բոլորովին նոր հնչողությունը։ Էնիգմայի խորհրդավոր երաժշտությունը հնչյունների, էթնիկական մեղեդիների, ռիթմի և զգացմունքների տիեզերական սինթեզ է: Էնիգմա անվանումը (Enigma՝ հին հունական «հանելուկ» բառից) խոսում է ինքն իր մասին. ստուդիական նախագիծը մտահղացվել էր որպես մի խորհրդավոր երևույթ. ոչ ոք չպետք է ճանաչեր կատարողներին:
Լարային, ստեղնաշարային և հարվածային գործիքներով ուղեկցվող սոլո ջութակի թովիչ ձայնը կտեղափոխի էթնիկ մոտիվներով, զգացմունքներով և առեղծվածային երաժշտությամբ լի աշխարհ, ուր կարելի է մոռանալ բոլոր հոգսերն ու միայն հաճելի պահեր ապրել։ Համերգն իրոք խորհրդավոր է լինելու, կամերային՝ լեցուն սրբազան իմաստով։
Վայելեք տաղանդավոր երաժիշտների կենդանի կատարումը, ընկղմվեք հնչյունների և հույզերի օվկիան, որոնք ձեզ անմոռանալի տպավորություններ կպարգևեն: Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։
- Enigma — The Landing
- Era — Ameno
- Enya — Only Time
- Enigma — Back to the Rivers suite
- Ludovico Einaudi — Petricor
- M.Nyman — Songs for Tony
- Enigma — Sadeness
- Enigma — Return to Innocence
- Ludovico Einaudi — Experience
- Hans Zimmer — Now we are free
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ