✨ Մարտի 2-ին՝ ժամը 20։00-ին Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի յուրօրինակ համերգ։ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ ու գրավիչ երաժշտական ճամփորդության աշխարհահռչակ Disney ստուդիայի մուլտիպլիկացիոն կինոնկարների կախարդական տիեզերքերով։
Համերգին կհնչի «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Բեմբի», «101 դալմաթյան շներ», «Պինոկիո», «Քնած գեղեցկուհին», «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» և այլ սիրված անիմացիոն գլուխգործոցների երաժշտությունը:
Ձեզ կթվա, թե հայտնվել եք սիրված մուլտֆիլմերի սյուժեներում, գլխավոր հերոսների դերերում․ ավելի մե՛ծ հաճույք մեծահասակների և երեխաների համար դժվար է պատկերացնել։ Եվ այս ամենը շնորհիվ Mystery Ensemble նվագախմբի երաժշտական ձևավորման և կրքոտ կատարման:
ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ։ Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
Այս հիասքանչ համերգը գերազանց նվեր կլինի մերձավորներին, ծանոթներին, գործընկերներին և, իհարկե, ինքներդ ձեզ: Լավագույններից լավագույնը սուր զգացողությունների և կախարդական աշխարհների սիրահարների համար:
Գունեղ ու հուզիչ հիշողությունները երաշխավորված են, այնպես որ պատրաստվեք անակնկալների և շտապեք ձեռք բերել տոմսերը, քանի որ քանակը սահմանափակ է:
- Սպիտակաձյունիկը և 7 թզուկները - Someday My Prince Will Come
- Snow White and the 7 Dwarfs — Love’s First Kiss (Finale)
- Snow White and the 7 Dwarfs — Animal Friends
- 101 դալմաթյան շներ - Cruella de Vil
- 101 դալմաթյան շներ - Puppies Everywhere
- Անաստասիա - Once Upon a December
- Քնած գեղեցկուհին - Poor Aurora
- Քնած գեղեցկուհին - Once upon a Dream
- Բեմբի - Love is a Song (Main Title)
- Բեմբի - Looking for Romance (I Bring you a Song)
- Բեմբի - Little April Shower
- Պինոկիո - Give A Little Whistle
- Պինոկիո - When You Wish Upon A Star
- Առյուծ արքան - Can you feel the love tonight
- The Lion King Medley
* Please note that the programme is subject to changes