Տիգրան Բերկելյանը
Տիգրան Բերկելյանը ծնվել է 1988թ. Նիժնի Նովգորոդում (Ռուսաստան)։ Յոթ տարեկանից սկսել է ստանալ երաժշտական կրթություն նախ Երևանի Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցում Մարգարիտա Հակոբյանի դասարանում: 2006 թվականին շարունակել է ուսումը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Իգոր Յավրյանի ղեկավարությամբ։ ԵՊԿ-ն ավարտելուց հետո ընդունվել է Կրիստիանսանդ քաղաքի (Նորվեգիա) Ագդերի (UiA) համալսարանի մագիստրատուրա։
Վարպետության դասեր է առել Յուրի Հայրապետյանից, Էշլի Վոսից, Մարիաննա Շիրինյանից, Ստեֆան Կովաչևիչից, Այնար Նեքլբերգից։
Դաշնակահարը 10-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոնների, այդ թվում՝ Գրիգի անվան հեղինակավոր միջազգային մրցույթի (Նորվեգիա) դափնեկիր է։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսրայելում և Նորվեգիայում։
Ներկայումս դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մշակութային աջակցության պետական ծրագրի շրջանակներում և կանադական Ատգեն Արմենյան Հիմնադրամի աջակցությամբ վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի բազմաթիվ մարզերում:
Մասնակցություն մրցույթներին և փառատոններին
2014 — Գրիգի անվան միջազգային մրցույթի (Նորվեգիա) 3-րդ մրցանակ
2012 — մասնակցություն Էյլաթի (Իսրայել) կամերային երաժշտության միջազգային փառատոնին
2010 — մասնակցություն Կամերային երաժշտության միջազգային փառատոնին Սալոնիկում (Հունաստան)
2010 — Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների II մրցույթի 1-ին մրցանակ և հատուկ պարգև
2009 — Գ. Սարաջևի անվան VI դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակ
2008- 1-ին մրցանակ խոշոր ծավալի ստեղծագործությունների լավագույն կատարման համար
2007- մասնակցություն «Կամար Արտ» ժամանակակից և ավանդական արվեստի փառատոնին
2004 — Վլադիմիր Հորովիցի հիշատակին նվիրված երիտասարդ կատարողների մրցույթի 2-րդ մրցանակ
2002 — երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակ